00:00:00

Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել գետնանցումում ձեռնաշարժությամբ զբաղվող 40-ամյա տղամարդուն

22:05, 15 օգոստոս 2020 Իրավական

Երեկ՝օգոստոսի 14-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 2-րդ հասցեի մոտի գետնանցումում մի քաղաքացի անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հասարակության նկատմամբ և զբաղվում է ձեռնաշարժությամբ: Ահազանգով մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Ա.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր