00:00:00

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 13-ից 14-ը

20:22, 14 օգոստոս 2020 Իրավական

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 13-ից 14-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 816 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 5 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 44 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 54 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր