00:00:00

Հայաստանից մի խումբ քաղաքացիներ ձերբակալվել են վրացական սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով

13:49, 14 օգոստոս 2020 Իրավական

Չորս օտարերկրացի ձերբակալվել է Վրաստանում  պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով, հայտնում է Jnews-ը` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը: Գերատեսչությունում չեն նշվել, թե որ երկրի քաղաքացիներ են ձերբակալվածները: Շրջանցելով անցակետը` նրանք Հայաստանի տարածքից մուտք են գործել Վրաստան: Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանն ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր