00:00:00

Օգոստոսի 12-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել մայրաքաղաքում

21:07, 13 օգոստոս 2020 Իրավական

Օգոստոսի 12-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։Այս մասին հայտնում են ՀՀ ՈՍտիկանությունից: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 10-ի մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 3 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենա հետախուզման մեջ էր, 12 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր, 7-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 2 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի էին։ Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր