00:00:00

Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել

18:47, 11 օգոստոս 2020 Իրավական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարանում։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Ծառուկյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ «Երեկ երեկոյան բողոք ներկայացրինք, քանի որ այսօր Վերաքննիչի կայացրած որոշման բողոքարկման վերջին օրն էր։ Վերաքննիչի որոշման մեջ կան կետեր, որոնք մեր սրտով չեն։ Խոսքը վերաբերում է անձեռնմխելիության հաղթահարմանը, քաղաքական հետապնդմանը, քրգործ հարուցելու և հիմնավոր կասկածի օրինականությանը»,- ասել է Մինասյանը։ Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր