00:00:00

Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին

12:46, 11 օգոստոս 2020 Իրավական

Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան: Նա գրել է. «Դրոնների օգտագործումը, սակայն, կարող է սահմանափակել ոչ միայն ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, այլև՝ բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը: Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության, այլ անձանց համար դրսից ոչ տեսանելի տարածքի տեսանկարահանումը որոշակի բարձրությունից՝ ըստ էության բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է: Այն չունի տվյալներ հավաքելու ու տարածելու լեգիտիմ հիմնավորում, ուստի պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն: Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն. բնակարանի ներսը և առկա իրադրությունը այլոց տեսանելի և/կամ լսելի է դառնում ֆիզիկապես այնտեղ ներթափանցելով, թե տեխնիկական միջոցի կիրառմամբ՝ առանց այդպիսի ներթափանցման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր