00:00:00

Հորթերը Լուսաղբյուր գյուղում գողացել ու մեքենայով տարել էր Սպիտակ․ Անիի ոստիկանների բացահայտումը

20:35, 10 օգոստոս 2020 Իրավական

Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։ Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ: Համագործակցելով ոստիկանության Արթիկի և Սպիտակի բաժնի ծառայողների հետ, գողությունը կատարելու կասկածանքով, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղուց ոստիկանություն բերման ենթարկվեց 31-ամյա մի տղամարդ՝ իր կողմից շահագործվող «Օպելով», որի սրահում կար երկու հորթ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: https://www.youtube.com/watch?v=7yL6KPzGHnc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր