00:00:00

ԱԱԾ հաղորդագրությունը Լեւոն Սարգսյանի գործի վերաբերյալ

16:57, 10 օգոստոս 2020 Իրավական

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու աշխատելաոճին, տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ, որի համար վերջինս  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա  հանձնվել է ՀՀ իրավապահներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր