00:00:00

«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեց

12:00, 10 օգոստոս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին տեղեկացնում է  Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել էր Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը: Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով: Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր