00:00:00

Ընթանում է Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը

10:56, 10 օգոստոս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` օգոստոսի 10-ին ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվելու է գործով վկաներին հարցաքննելու դատավարական կողմերի նախընտրելի հաջորդականությունը ։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք՝ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաեւ ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր