Միացյալ Նահանգների Սենթ Լուիսի համալսարանի փորձագետները հետազոտություն են անցկացրել և եզրակացրել, որ պարապ մնալը երբեմն օգտակար է: Նրանք հավաքագրել են կամավորների, որոնց մի խումբը ծանրաբեռնված է եղել գործերով, իսկ մյուսը՝ պարապության է մատնվել: Առաջին խմբի կամավորների մոտ, որոնք կարճ ժամանակահատվածում ստիպված էին շատ գործեր անել, նկատվել է ցրվածություն, մոռացկոտություն և ուշադրության վատ կենտրոնացում, գրում է Rosbalt-ը:
Իսկ «պարապների» խմբի կամավորների ուղեղի աշխատանքն ակտիվացել է: « Ցանցի հանգույցներում ակտիվությունը միաժամանակյա է, այսինքն՝ ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանցի բոլոր հատվածները սկսում են գործել ներդաշնակորեն», իսկ նեյրոնները «կրակում են» գործողության ներուժով»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Գիտնականները շեշտել են, որ հանգստի ժամանակ մարդու գլխում հաճախ են լավ մտքեր և ոչ ստանդարտ գաղափարներ ծնվում: