00:00:00

Հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից (տեսանյութ)

23:42, 09 օգոստոս 2020 Իրավական

Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա հայ է ձերբակալվել: Ախալքալաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով: Ականատեսները Tert.am-ին պատմել էին, որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։ Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։ Tert.am-ին հայտնի դարձավ,որ Վարդիկ Մարաբյանը 27 տարեկան էր,ամուսնացել էր վեց ամիս առաջ։ Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին մեկնաբանություն չեն տալիս, իսկ Վրաստանի խորհրդարանի երեք հայ պատգամավորից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրանց պաշտոնական էջերում միջադեպին անդրադարձ չկար։ https://www.youtube.com/watch?v=jNiqRh6eSbU&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր