00:00:00

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Սևանի ջրասուզակը որոնում է ջրահեղձ եղած 15-ամյա տղայի դին

18:56, 09 օգոստոս 2020 Իրավական

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Այս պահին Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը կատարում է որոնողական աշխատանքներ՝ դին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան 15-ամյա Մհեր Ե.-ն էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր