00:00:00

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

18:00, 08 օգոստոս 2020 Իրավական

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: Մասնավորապես Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեություն, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Առինջ համայնքում կասեցվել է շինանյութի վաճառքով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որոնց մոտ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր