00:00:00

Փողոցում կանանց պարանոցից շղթաներ թռցրած կողոպտիչը հայտնաբերվել է

15:25, 08 օգոստոս 2020 Իրավական

Ոստիկանները պարզել են նաև, որ 28-ամյա տղամարդը հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայում նույն եղանակով Կնետրոնի ոստիկանները փողոցային կողոպտիչի են հայտնաբերել ու բերման ենթարկել։   Օգոստոսի 5-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայում անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել էր մի կնոջ պարանոցի արծաթյա շղթան և դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել կողոպուտը կատարած անձի ինքնությունը, որը օգոստոսի 7-ին, Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Ոստիկանները պարզել են նաև, որ 28-ամյա տղամարդը հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, Մաշտոցի պողոտայում նույն եղանակով բացահայտ հափշտակել է մեկ այլ կնոջ ոսկյա շղթան: Նա ներկայացվել է քննչական բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր