00:00:00

Ավարտվեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդության քննությունը. որոշումը կհրապարկվի այսօր

14:50, 08 օգոստոս 2020 Իրավական

Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության գործով դատարանը գնաց  խորհրդակցական  սենյակ, որոշումը կհրապարկվի այսօր:  Այս մասին այսօր` օգոստոսի 8-ին, լրագրողներին ասաց  Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը: «Դատարանի որոշումը չի հրապարակվել, կհրապարակվի պատրաստ լինելուն պես, միջնորդության քննարկումը ավարտել ենք, սպասում ենք որոշման հրապարակմանը»,- ասաց նա: Նշենք նաեւ, որ դատարանում այսօր քննվել է նաեւ նրա ձերբակալման որոշումը: Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Նշենք, որ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածել էր հայտարարություն։ Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր