00:00:00

17 քաղաքացու վստահություն էին չարաշահել ու բռնվել․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

21:44, 07 օգոստոս 2020 Իրավական

Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի կենցաղային տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերությունը չարաշահել է քաղաքացիների վստահությունը: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ձեռնարկության տնօրենը, որ Երևանի 60-ամյա մի բնակչուհի է, իր 29-ամյա որդու հետ, հայտարարություն էր տարածել` իբր կազմակերպությունը քաղաքացիներին շտապ գումար է տրամադրում: Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ դիմել էին, պայմանագիր կնքել, համաձայն որի՝ տարբեր խանութներից, ապառիկ վճարման եղանակով, պետք է կենցաղային տեխնիկա գնեին, ապրանքը գրավ թողնեին ընկերությանը և դիմացը գումար ստանային: Քաղաքացիները տեխնիկան գնել էին, սակայն կազմակերպությունը վերցրած տեխնիկայի դիմաց ըստ պայմանագրի վճարման ենթակա գումարները չէր տվել: Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում ձեռնարկության տնօրենն ու որդին ներկայացել են ոստիկանության Արմավիրի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանց հանցավոր գործողություններից տուժել է 17 քաղաքացի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր