00:00:00

Երևանի Արաբկիր վ/շ-ի զբոսայգիներում ստուգումներ են իրականցվել, խախտումները նվազել են

16:35, 07 օգոստոս 2020 Իրավական

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում։
Մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու։ Դիմակ չկրող ընդամենը 1 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։ Հանրապետության ողջ տարածքում շարունակվող ամենօրյա խստացված ստուգայցերին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերն իրականացնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված իրազեկման լայնածավալ աշխատանքներ, տրամադրում դիմակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր