00:00:00

Արագածավանում 4 երիտասարդներին դանակահարած 21–ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին

19:40, 08 հունիս 2020 Իրավական

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցները ներկայացվել են նախաքննական մարմնին։ Այս մասին հայտնում ես ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հունիսի 3-ին հաղորդվել էր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, վիճաբանության ժամանակ, 21-ամյա երիտասարդի կողմից համագյուղացի չորս երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Ոստիկանության Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 6-ին, ժամը 09.30-ին, 21-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին: Բաժին են ներկայացել նաև վիճաբանության մյուս մասնակիցները: Հինգ երիտասարդներն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր