00:00:00

Ինչ կենսագրություն ունի նոր ոստիկանապետը

18:06, 08 հունիս 2020 Իրավական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է  ՀՀ ոստիկանապետի պաշտոնում  նշանակվել է Գնդապետ Վահե Ղազարյանը՝ փոխարինելով Արման Սարգսյանին։ Նշենք, որ 2019-ին երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Վահե Ղազարյանը տավուշցի է. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։ Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը.
Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջեւան քաղաքում: 1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 2009թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 23.07.1995-05.11.1996թթ. ծառայել է Զինված ուժերում: 27.12.2003-16.01.2004թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 16.01.2004-23.12.2005թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/, 23.12.2005-03.02.2007թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր/ի հաշիվ թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,
03.02.2007-28.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, 28.02.2008-22.12.2009թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի եւ թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր, 22.12.2009-12.01.2012թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, 12.01.2012-11.03.2016թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով, 11.03.2016-19.05.2018թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ, 19.05.2018-22.05.2019թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին: Պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով եւ կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր