00:00:00

Երևանում հնչած կրակոցների հետքերով․ ոստիկանությունը բացահայտել է սպանությունը

13:48, 07 հունիս 2020 Իրավական

Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38 ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ: Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր