00:00:00

Ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել

20:46, 06 հունիս 2020 Իրավական

Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։ Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը և դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր