00:00:00

Ընդդեմ վարչապետի ու նրա մամուլի խոսնակի՝ Վանեցյանի հայցը դատարանում է

01:34, 06 հունիս 2020 Իրավական

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք DataLex Դատական տեղեկատվական համակարգից։ Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել վարչապետին և նրա խոսնակին զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։ Հիշեցնենք, որ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում գրել էր. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր