00:00:00

2019 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է 8,8 տոկոսով․ ՀՀ ոստիկանապետ

16:33, 05 հունիս 2020 Իրավական

2019 թվականին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8 տոկոսով, կամ 2172 դեպքով։ Այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ 2018 թվականին արձանագրվել է 24 հազար 678 դեպք, իսկ 2019 թվականին՝ 26 հազար 850 դեպք։ Ոստիկանապետի խոսքով՝ սա գլխավորապես պայմանավորված է գողություններովի թվի աճով, որոնց աճը կազմել է 1881 դեպք՝ հատկապես ոչ մեծ ծանրության։ Սա կապվում է նաև Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես նաև առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագորուծությունների հայտնաբերման թվի աճի հետ։ «Այս աճի մեջ լատենտային է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարում արձանագրված ցուցանիշը։ Սա ոստիկանության, առհասարակ իրավապահ համակարգում աշխատող անձանց համար, ինչ որ առումով ազդեցություն է ունենում հանցագործությունների դինամիկայի վրա՝ իբրև հանցագործությունների աճ, բայց դա մենք ընկալում ենք որպես դրական աշխատանք, քանի որ ընդհանրապես զենք- զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դրանք լատենտային հանցագործություններ են»,-ասաց ոստիկանապետը։ Նրա խոսքով՝ Էականորեն կրճատվել է հանցագործությունների աճի տեմպը՝ մոտ 4 անգամ։ Եթե 2019 թվականին հունվար ամսին այն կազմել է 35,3 տոկոս, ապա տարված աշխատանքների արդյունքում այն կազմել է 8,8 տոկոս։ «Դեպքերի աճը կարող ենք պայմանավորել նաև այն հանգամանքով, որ քաղաքացիները 2019 թվականին ցուցաբերել են բավականին ակտիվություն։ Եթե 2018 թվականին քաղաքացիների կողմից ստացվել է 203 հազար 539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թվականին դրանց թիվն ավելացել է 42 հազար 882-ով կամ 21,1 տոկոսով, կազմելով՝ 246 հազար 421 հաղորդում»,-ասաց ՀՀ ոստիկանապետը։ Նա վստահեցրեց, որ այսօր թվային ցուցանիշների «նկարչություն» այլևս գոյություն չունի։ Ոստիկանությունը բաց, թափանցիկ, պատրաստ քննադատություններին, ներկայացնում է իր կատարած աշխատանքները՝ թե՛ լավը, թե՛ վատը։ «Նշեմ նաև, որ հաշվետու տարում հայտնաբերվել է 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, ինչն ավելին է 2016 և 2017 թվականների ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից։ Կոռուպցիոն հանցագործություններից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնեկան լիազորություններն անցելու»,-ասաց Արման Սարգսյանը։ Ոստիկանապետի խոսքով, 2019 թվականին նախապատրաստված նյութերով և հարուցված քրեական գործերով իրականացված օպերատիվ հետախոսւզական և քննչական միջոցառումների շնորհիվ բացահայտվել է պետությանը ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված մոտ 497․5 մլրդ դրամի վնաս, 6 մլն ՌԴ ռուբլու, և 7,3 մլն դոլարի և 5 հազար եվրոյի համապատասխանաբար վնաս։ Միաժամանակ լրացուցիչ ձեռնարկված միջոցառումների ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ 652 մլն դրամ, սա միայն ոստիկանությունում նյութեր նախապատրաստվելու ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր