00:00:00

53-ամյա տղամարդը կողոպտել էր թոշակառու կնոջը

15:02, 04 հունիս 2020 Իրավական

Հունիսի 3-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Տարոնի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարան այցելած համաքաղաքացին, օգտվելով իր վատառողջ լինելու հանգամանքից, վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, 43.000 դրամ ու դիմել փախուստի: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները հունիսի 4-ին, ժամը 00.10-ին, 53-ամյա տղամարդուն հայտնաբերել եւ բերման են ենթարկել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հափշտակած հեռախոսը եւ փողը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր