00:00:00

Զինծառայողը ցանկացել է քնել կրտսեր սերժանտի մահճակալին, նրանք վիճաբանել են. սերժանտը ծառից կախվել է

00:56, 04 հունիս 2020 Իրավական

Պարտադիր ժամկետային զինծառայողը 2017 թվականին ցանկացել է մշտապես քնել կրտսեր սերժանտի մահճակալին, տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով կրտսեր սերժանտը ծառից կախվել է. գործը դատանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հ. Մարգարյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N պարտադիր ժամկետային զինծառայող կոչումով շարքային զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 34-րդ հոդվածով սահմանված իր նկատմամբ զինվորական կոչման բերումով պետ հանդիսացող նույն պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վ. Մելքոնյանի մահճակալին մշտապես քնելու իր առաջարկը վերջինիս կողմից մերժելու պատճառով 2017 թվականի հուլիսի 22-ին` ժամը 23:30 սահմաններում նշված զորամասի առաջին դիվիզյոնի կենցաղային սպասարկման սենյակում, վիճաբանել է Վ. Մելքոնյանի հետ, որի ընթացքում խախտելով կարգապահական կանոնագրքի պահանջները, հայհոյանք տալով բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ, կրտսեր սերժանտ Վ. Ա. Մելքոնյանի նկատմամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ` տուժող Վ. Ա. Մելքոնյանի մոտ առաջացել է խիստ ընկճված հոգեվիճակ, որի հետեւանքով ժամեր անց վերջինիս զինվորական գոտիով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 358-րդ հոդվածի 4-րդ մասով։ Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Մարգարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր