00:00:00

ՀԷՑ-ի էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու համար

20:13, 02 հունիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել  26-ամյա երիտասարդին: Պարզվել է, որ  26-ամյա երիտասարդը, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղում՝ որպես էլեկտրիկ-մոնտյոր, հանդիսանալով խմբի ղեկավար, պարտավոր լինելով պատշաճ կերպով իրականացնել ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացումը, աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել տեխնիկական խախտումներ: Որպես խմբի ղեկավար՝ աշխատանքների կատարմանը ներգրավել է ընկերության աշխատակից չհանդիսացող, տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող անձանց, որոնց անվտանգության ապահովման նկատմամբ չի իրականացրել պատշաճ հսկողություն: Արդյունքում, նրանցից մեկը՝  Թումանյան քաղաքի  56-ամյա բնակիչը,  2018թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, վերոնշյալ  ենթակայանի նոր կառուցվող գծի մալուխի անցկացման ժամանակ հոսանքահարվել ու մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ էլեկտրիկ-մոնտյորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր