00:00:00

ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել իր Դավիթ Սանասարյանի գույքը. պաշտպան

16:13, 01 հունիս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված) պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստին ուսումնասիրվել գործով առկա գրավոր ապացույցները։ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել իր պաշտպանյալի գույքը. «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։ Դատավորի հարցին՝ արդյոք օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը պատասխանեց, որ դա ցույց է տալիս՝ ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել։ Դատավորը արձագանքեց. «Ես ունեցել եմ սովորականին չնմանվող գործեր։ ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, հանում ու դնում է գործի մեջ։ Սա առաջին գործը չի»։ Մեղադրող դատախազն էլ նշեց, որ այստեղ մանիպուլյացիոն բնույթի հայտարարություն է հնչում,  որը ոչ կառուցողական է. «Բոլոր ամբաստանյալների մասով էլ այդ տեղեկությունները հանված են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր