00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլի» դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ

19:38, 31 մայիս 2020 Իրավական

Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են 3 Opel, Range Rover և Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտ, որտեղից ժամանել են ՃՈ տեսոուչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր