00:00:00

Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանություն

18:02, 30 մայիս 2020 Իրավական

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջեւան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 պայթուցիչ: Նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ իրականում կրակոցներ են հնչել։ Դրանք արձակել էր 42-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին է ներկայացրել գործարանային համարով «ՍԿՍ» որսորդական ակոսափող հրացանը: Քննությունը շարունակվում է։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր