00:00:00

Դատարանը որոշել է ևս 2 ամսով երկարաձգել Գևորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը

19:17, 29 մայիս 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է ևս 2 ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ «Գևորգ Լոռեցյանին փորձում են այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել։ Վերաքննիչ քրեական դատարանը նույնպես եզրահանգման է եկել, որ Քրեական օրենսգրքի այլ հոդվածով կատարվում են քննչական գործողություններ։ Առավել մանրամասն այս պահին չեմ կարող հայտնել»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր