00:00:00

Գալուստ Սահակյանի տղայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը

19:27, 29 մայիս 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում խափանման միջոց է ընտրվել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու՝ ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե ինչ քրեական գործի շրջանակում է Ա. Սահակյանը որպես կասկածյալ ներգրավված՝ նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր