00:00:00

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

18:08, 29 մայիս 2020 Իրավական

Մայիսի 28-ին՝ ժամը 01։15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ինքը «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրել: Մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ ահազանգը կատարել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 32-ամյա բնակիչը, որը մայիսի 28-ին՝ ժամը 06։00-ին, Թալին քաղաքից բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր