00:00:00

Վանում հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել

15:20, 29 մայիս 2020 Իրավական

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցները հողի մեջ թաղված 248 կիլոգրամ հերոին են գտել: Այս մասին գրում է En Son Haber լրատվականը: Ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Գյուրփինար շրջանի Մոլլահուսեյն թաղամասում ապրող ոմն Ա. Է.-ն թմրանյութ է պահում: Վերջինիս տնից 700 մետր հեռավորության վրա գտնվող հողամասում ոստիկաններն ու Ռեքսո անունով շունը գտել են 248 կիլոգրամ 200 գրամ քաշով հերոին, որը 480 փաթեթներով և 8 պարկերով թաղված է եղել հողում: Գործին ընթացք է տրվել, Ա. Է-ն ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր