00:00:00

Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա

23:50, 28 մայիս 2020 Իրավական

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում երեկ ֆուտբոլ խաղալու ժամանակ մահացած 20-ամյա Զարզանդ Մանուկյանի դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը։ Երիտասարդի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներով գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել, ձերբակալված է մեկ կասկածյալ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա տղան հանկարծամահ է եղել, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ խաղի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր