00:00:00

ՈՒժեղացված վերահսկողություն Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում

21:04, 27 մայիս 2020 Իրավական

Մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։ ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումն իրականացրել է ոստիկանության և թաղապետարաննեի պատասխանատու աշխատակիցների հետ։ Մանկապարտեզներից մեկում տեսչական մարմնի ներկայացուցիչները արձանագրել են որոշ թերություններ։ Հաստատության մուտքը ախտահանման  համար հարմարեցված չի եղել: Տնօրենը հաստատել է, որ ախտահանման միջոցների պակաս եղել է, սակայն արագ լրացվել է: Այս մանկապարտեզ հաճախող 127 սաներից 14-ի ծնողներն են ցանկություն հայտնել, որ իրենց երեխան մանկապարտեզի վերաբացվելուց հետո շարունակի հաճախել: Սակայն այս շաբաթ սաների հաճախումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր