00:00:00

Վիճաբանություն ռեստորանի մոտ. ոստիկանները հայտնաբերել են դանակահարողին

16:22, 27 մայիս 2020 Իրավական

Մայիսի 26-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին ոստիկանության Մասիսի բաժին: Մասիսի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն օրը, ժամը 11.10-ին, Երեւան քաղաքի Աղասու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ ռեստորանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա երիտասարդին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր