00:00:00

Մեկ օրում՝ 41 հանցագործություն. գողություն, խարդախություն, ծեծ, հարկերի խուսափում

16:08, 26 մայիս 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու` 6, խարդախության եւ ծեծի՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի, անզգուշությամբ մարմնական վնասվածք հասցնելու եւ փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, եւ խուլիգանության 1 դեպք։ 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետեւանքով 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր