00:00:00

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը հետաձգվել է

13:15, 26 մայիս 2020 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական ​​նիստը հետաձգվել է: Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է: Նախորդ դատական ​​նիստը նույնպես տեղի չէր ունեցել: Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք էր ստացվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է եւ չի կարող մասնակցել նիստին: Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին: .

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր