00:00:00

Ծեծկռտուք Երեւանում՝ ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է. 168.am

11:50, 25 մայիս 2020 Իրավական

Նախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ, հաղորդում է 168.am-ը: Կայքին տեսանյութ տրամադրած քաղաքացին նաեւ նշել է, որ 4 հոգու բերման են ենթարկել։ Կատարվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են հետեւյալը. «Մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 8 հասցեում վիճաբանություն կա: Հետագայում այլ ահազանգ ենք ստացել, որ կռիվ է Մաշտոցի 5 հասցեում: Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի 5-ի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 անձի բերման է ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր