00:00:00

Վրաերթ Արմավիրի մարզում. Էջմիածնում Lexus-ը վրաերթի է ենթարկել տատիկին և նրա 2 թոռներին`4 և 5 տարեկան

02:25, 25 մայիս 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Lexus մակնիշի 36 M0 855 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղքաի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանի, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին:
Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, իսկ ավտոմեքենան էլ թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վաղարշապատի ոստիկանները՝ Դ. Պետրոսյանի գլխավորությամբ, արդեն պարզել են վարորդի ինքնությունը և ՃՈ ծառայողների հետ՝ Գ. Պողոսյանի և Մ. Սարգսյանի գլխավորությամբ, ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն են տատիկը և իր 2 անչափահաս թոռնիկները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր