00:00:00

Ինչ է կատարվել Քաջարանում․ Արման Սարգսյանի հանձնարարությամբ կատարվում է ծառայողական քննություն

16:51, 24 մայիս 2020 Իրավական

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։ Ձերբակալվածներից մեկին  քիչ առաջ ազատ են արձակել։ Ըստ 168.am-ի՝ պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք: Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության:        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր