00:00:00

Երեւանում 52-ամյա տղամարդը քաղաքացիներին է ցուցադրել իր սեռական օրգանները. նա բերման է ենթարկվել

23:51, 23 մայիս 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատտկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ մայիսի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ Հանրապետության հրապարակում ծառայություն իրականացնելիս են եղել, երբ նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ, որոնք հայտնել են, որ Հանրապետության հրապարակի մոտ մի քաղաքացի հասարակության նկատմամբ ցուցաբերում է անհարգալից վերաբերմունք՝ անցորդներին ցույց տալով իր սեռական օրգանները: Կարմիր բերետները այդ քաղաքացուն հայտնաբերել են Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ, 52-ամյա Արա Ե.-ն է, ով որոշ ժամանակ անց բաց է թողնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր