00:00:00

Արգիճի գետափին 3 ձկնորսական ցանց և ռետինե նավակ է հայտնաբերվել․ հարուցվել է վարչական վարույթ

18:45, 23 մայիս 2020 Իրավական

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների աշխատակիցները մայիսի 21-ին ձկնորսության դեպք են հայտնաբերել։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։ Գեղարքունիքի մարզի «Քարաձի» կոչվող սարատեղիի հարևանությամբ՝ Արգիճի գետի երկայնքով իրականացրած շրջայցի ընթացքում գետափին հայտնաբերել են առանց ձկների 3 հատ ձկնորսական ցանց և ռետինե նավակ, որոնք պատկանել են Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ Վ.Մ.-ին: Նավակը և ցանցերը առգրավված են: Հարուցվել է վարչական վարույթ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր