00:00:00

Սասուն Միքայելյանի դեմ Էդմոն Մարուքյանի եղբոր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն

22:08, 21 մայիս 2020 Իրավական

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ առ այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից ԱԺ դահլիճում հնչել է «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները: Դրանք Էդգար Մարուքյանը դիտարկել էր որպես սպառնալիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր