00:00:00

Երկու հետախուզվողներ ներկայացել են. Մեղադրվում են մահվան ելքով վրաերթի եւ գրավառուին վնաս պատճառելու համար

01:55, 21 մայիս 2020 Իրավական

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.50-ին, Էրեբունու բաժին է ներկայացել 26-ամյա Արթուր Մ.-ն, որը Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը ) մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: *** Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 48-ամյա Ռոմեն Բ.-ն, որը 2019 թ. հուլիսի 8-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի մարզի Կոչուբեեւսկոեի շրջանի ՆԳԲ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Մահվան ելքով վրաերթը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր