00:00:00

Սինգապուրում դատավորը մահապատժի մասին դատավճիռը հրապարակել է Zoom-ի միջոցով

21:03, 20 մայիս 2020 Իրավական

Սինգապուրում դատավորը մահապատժի դատավճռի մասին հայտարարել է Zoom վիդեոհարթակի միջոցով: Ըստ Reuters-ի՝ 37-ամյա մալազիացին կախվելու է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: «Գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության համար դատական ​​նիստն անցկացվել է վիդեոկոնֆերանսի միջոցով»,- հայտարարել է Սինգապուրի Գերագույն դատարանի ներկայացուցիչը՝ վկայակոչելով սահմանափակումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը նվազագույնի են հասցնելու համար: Սա առաջին քրեական գործն է, որով դատավճիռը կայացվել է հեռավար կարգով անցկացվող նիստի ժամանակ: Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են վիդեոազանգերի օգտագործումը մահապատժի դատապարտման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր