00:00:00

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

20:12, 20 մայիս 2020 Իրավական

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը մայիսի 19-ին ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2020թ. ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այսօր ՀՀ Ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին մի քանի տասնյակ երիտասարդներ, որոնց թվում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ, ներառյալ՝ ղեկավար Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև «Ադեկվադ» միաբանության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2020թ. մայիսի 14-ին Կառավարությունը որոշեց ևս 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում դեռևս 2020թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը: Միաժամանակ գրեթե ամբողջովին վերացվեցին համավարակի տարածմամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները` ողջ ծավալով գործարկվեց  հանրային տրանսպորտը, բացվեցին բոլոր առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, նախակրթարանները և այլն: Նման պայմաններում ակնհայտ է, որ արտակարգ դրության ռեժիմի երկրաձգումը հետապնդում է բացարձակապես ոչ իրավաչափ նպատակներ, որոնցից մեկը հավաքներ իրականացնելու արգելքն է: Այս քայլով իշխանություններն ապացուցում են, որ աճող հանրային դժգոհությունը զսպելու միակ ձևը մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակումն է: Այս իշխանությունները՝ օգտվելով արտակարգ դրության պատրվակից, իրականում պայքարում են ոչ թե՝ համավարակի, այլ՝ ընդդիմախոսների դեմ, փորձելով ճնշել օրեցօր խորացող հանրային դժգոհությունները և այլակարծությունը: Տապալելով կորոնավիրուսի դեմ պայքարը՝ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում իրենից դժգոհ հարյուր հազարավոր քաղաքացիների դեմ՝ անհիմն սահմանափակելով նրանց հիմնարար ազատությունները և իրավունքները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ • Խստորեն դատապարտում է Հայաստանում ժողովրդավարությանը հարվածող այս գործելաոճը: • Պահանջում է կառավարությունից  վերացնել մարդու իրավունքների և ազատությունների չհիմնավորված և անհամաչափ սահմանափակումները: • Իշխանություններին հորդորում է հրատապ և գործուն միջոցներ ձեռնարկել Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, ինչպես նաեւ իրական եւ արդյունավետ պայքար մղել մարդկանց առողջության համար։ • Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է մեր երկրում ավտորիտար պոպուլիզմի խորացող դրսևորումների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր