00:00:00

Ձորաղբյուրի տներից մեկից կահույք, մանրահատակ, սպասք և գողացած անձինք եղբայրներ են

18:41, 20 մայիս 2020 Իրավական

Մայիսի 17-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Տիգրան Պետրոսյան փողոցի մի տնից գողացել են կահույք, մանրահատակ, սպասք և այլ իրեր: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ, 60 և 67 տարեկան երկու եղբայրներ: Նրանք բերման են ենթարկվել Կոտայքի բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր