00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 մեքենա (տեսանյութ)

02:15, 20 մայիս 2020 Իրավական

Մայիսի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին Երևանում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 14-ի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ը հետախուզման մեջ էին, իսկ մի մոտոցիկլետի վարորդ էլ չուներ փաստաթղթեր։ Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է։ https://www.youtube.com/watch?v=s7PXoXAegWk&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր